00:00:00

Կոլեգիայի նիստն ամփոփել է ԱԻ նախարարության 2018-ի գործունեության արդյունքները

02:28, 07 փետրվար 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում փետրվարի 6-ին տեղի ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ԱԻ նախարարության 2018 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Նիստին ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացվածստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին: Իր զեկույցում Փրկարար ծառայության տնօրենն հանգամանորեն ներկայացրեց 2018 թվականի ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքներն ըստ ուղղությունների՝ արտակարգ իրավիճակներին արձագանքում և վիճակագրություն, իրավական դաշտի բարեփոխումներ, քաղաքացիական պաշտպանություն, կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում և այլն։ ՓԾ տնօրենը նաև առաջարկություններ ներկայացրեց և նախանշեց 2019 թվականի Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները: ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն իր զեկույցում ներկայացրեց նախարարության 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, ձեռքբերումները, 2019 թվականի գերակա ուղղությունները: Առանձին զեկույցներով իրենց ոլորտներում նախորդ տարվա կատարված աշխատանքները ներկայացրին նաև նախարարության կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նիստի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԻնախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց, որ թեև ներկայացված հաշվետվությունները հավաստում են, որ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարվա ընթացքում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան: Որպես գերակա խնդիր՝ նախարարն առանձնացրեց անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և նյութատեխնիկական ապահովվածության հարցը: Մեր հիմնական ուշադրությունը ևգործողությունները պետք է ուղղված լինենռիսկի նվազեցմանըկանխարգելմանըօպերատիվ արձագանքմանը և հնարավորհետևանքների մեղմացմանն ու վերացմանըԵվայս ուղղություններով մենք շատ անելիքունենք, - նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց նաև, որ գերատեսչության գործառույթների տեսանկյունից շատ կարևոր է գործնական քայլերի իրականացումը, քանի որ ԱԻ նախարարության առաքելություն է գիտական նվաճումների կիրառումը գործնական քայլերի միջոցով: Անդրադառանալով կարկտակայանների գործունեությանը և նշելով, որ ակտիվ կարկուտների սեզոնը մոտենում է՝ Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց մինչև փետրվարի վերջ ուսումնասիրել հանրապետության կարկտակայանների տեխնիկական վիճակը և հաշվետվություն ներկայացնել թերությունների մասին՝ խնդիրները շտկելու համար: Կոլեգիայի նիստի ավարտին ԱԻ նախարարը պարգևատրեց կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների: Փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանին շնորհվեց «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ:
«Լավագույն հրշեջ փրկարար», «Լավագույն լեռնափրկարար» «Լավագույն հերթափոխի պետ», «Լավագույն խմբի պետ», «Լավագույն փրկարար» և այլ անվանակարգերով վկայականներ շնորհվեցին մի շարք փրկարարների: ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նախարարության մի շարք աշխատակիցներ: 2018 թվականի գործունեության արդյունքներով լավագույն կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումներ ճանաչվեցին համապատասխանաբար ՀՀ ԱԻՆ անձնակազմի կառավարման, ՓԾ փրկարար ուժերի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր