00:00:00

Ոչ մեկի լավության կարիքը չունենք, հանուն երկրի անում եք, արեք. Մարուքյանը՝ ԱԺ պատվիրակությունների ձեւավորման մասին

01:34, 07 փետրվար 2019

Երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստում շատ բուռն քննարկում ունեցանք․ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ կապով պատմել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մենք ներկայացրել էինք առաջարկություն, որ պատվիրակությունների կազմերում ընդգրկվեն խորհրդարանական բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ չլինի այնպիսի պատվիրակություն, որտեղ, ասենք, «Լուսավոր Հայաստանից» մարդ չկա կամ «Բարգավաճ Հայաստանից» մարդ չլինի։ Մյուս սկզբունքը, որ նորմալ ներկայացված լինենք պատվիրակություններում։ Ոչ թե ասվի՝ այ, որ մենք շատ ենք, պետք ա ամեն տեղ ամենաշատը լինենք, այլ գոնե նորմալ ներկայացված լինեն մյուս ուժերը»,- նշեց նա։ Մարուքյանը հավելցեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է այդ տարբերակը, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոխզիջումային տարբերակ է առաջարկել։ «Մինչ այդ, նախնական տրված ցանկով «Լուսավոր Հայաստանը» տեղ ուներ ՍԾՏՀ ԽՎ–ի (Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով) պատվիրակության կազմում, երեկվա նիստում պարզվեց, որ «Լուսավոր Հայաստանը» այդ տեղը չունի։ Հետո Ազգային ժողովի նախագահը առաջարկեց, որ մենք կարող ենք այսպիսի զիջում անել՝ մի տեղ ՍԾՏՀ–ում տանք «Լուսավոր Հայաստանին», մի տեղ էլ ՆԱՏՕ–ի պատվիրակությունում տանք «Բարգավաճ Հայաստանին», բայց դուք պետք է համաձայնեք այս բաշխման հետ, իսկ բաշխումը բոլոր պատվիրակությունների վերաբերյալ էր, եւ կողմ քվեարկեք, այսինքն՝ լինի կոնսենսուս»։ Ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Մարուքյանի խոսքով, ընդմիջում են վերցրել. «Եթե այդ ճանապարհով էինք գնում, կարող էինք բոյկոտել, ես խոսեցի գործընկերների հետ։ Ինչ-որ նմանատիպ լավության դիմաց կողմ քվերակել այդ բաշխմանը, մենք դեմ ենք արտահայտվել»։ Նա պարզաբանեց՝ «Իմ քայլը» դաշինքում ասել են՝ եթե դուք դեմ եք, մենք էլ այդ մեկ–մեկ զիջումն էլ չենք անի։ «Իսկ պատվիրակություններն ընդունվեցին այնպես, որ, օրինակ, ԼՀԿ–ն չունի ներկայացուցիչ ՍԾՏՀ–ում, ԲՀԿ–ն ներկայացուցիչ չունի ՆԱՏՕ–ի պատվիրակության կազմում։ Այսինքն՝ ընտրվեց վատ տարբերակը»։ ԼՀԿ խմբակցության ղեկավարը վստահ է՝ եթե «Իմ քայլը» դաշինքը ցանկանում է ունենալ պատվիրակություններ, որտեղ բոլոր ուժերն ներկայացված են, չպիտի ակնկալեր իրենց կողմ կամ դեմ լինելը, ընդունելի կամ չընդունելի տարբերակ առաջարկեր. «Դա պետք է արվեր ուղղակի, ոչ թե ասվեր՝ ա՛յ էս որ բաշխել ենք, բոլորին կողմ եղեք, որ էդ ձեզ տանք, եթե դեմ եք, էդ էլ չենք տա, այ ըդեղ էլ կդնենք էդ մարդկանց»։ Մարուքյանի խոսքով՝ այդ քննարկման ժամանակ տարբեր փաստարկներ են բերվել. «Օրինակ, ասվում էր՝ ժողովուրդը, որ ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, ցանկացել են, որ բոլոր պատվիրակություններում ամենաշատ լինեն «Իմ քայլը» դաշինքից, ինչը տրամաբանական է, բայց շատն էլ չափ ունի»։ Նա հավաստիացնում է՝ ընդդիմության ներկայացուցիչների ներառումը բխում է երկրի շահերից. «Սպեցիֆիկ բան կա. խորհրդարանական դիվանագիտությաբ մեջ շատ կարեւոր է, որ ընդդիմությունը ավելի շատ ներկայացված լինի կամ գոնե նորմալ, պատշաճ ներկայացված լինի, դա շատ լավ է ընկալվում արտաքին դիվանագիտական հարթակներում։ Կան թեմաներ, որ իշխանությունը չի կարող խոսել, բայց ընդդիմությունը կարող է խոսել եւ ի շահ պետության ծառայեցնել։ Այս պատվիարակությունները ձեւավորվել են այդ տրամաբանության խախտմամբ»։ Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ ոչ մեկի լավության կարիքը չոնեն. «Հիմա մամուլում ասում են, դե չուզեցինք, դեմ չքվեարկեցին, չունեցան ներկայացուցիչներ։ Մենք ոչ մեկի լավության կարիքը չունենք, հանուն երկրի անում եք, արեք»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր