00:00:00

Նախագահի աշխատակազմը հերքում է օպտիմալացման լուրերը

00:53, 07 փետրվար 2019

Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմի Հասարակության հետ կապերի վարչությունը։ «Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը: Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից»,– ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր