00:00:00

Անհատի PR-ը կարեւոր է. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

00:42, 07 փետրվար 2019

Անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը: Այս մասին այսօր ասել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ PR դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հյուրընկալել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին՝ խոսելով Պաշտպանի հաստատության դերի և իր մասնագիտական ձեռքբերումների մասին: «Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, երկու տարբերակ ունեի․ կա´մ պետք է պոպուլիզմով զբաղվեի՝ ինձ համար ապահովելով հասարակության շրջանում դրական վարկանիշ, բայց երկարաժամկետ հեռանկարում կործանեի կառույցի հեղինակությունը, կա´մ պետք է ընտրեի դժվար ճանապարհը՝ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ես, իհարկե, ընտրեցի երկրորդը, և այդ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք միջազգային բարձր հեղինակություն, ակտիվորեն ներգրավված ենք օրենսդրության կատարելագործման ոլորտում, ինչպես նաև տարեցտարի ավելի բարձր ցուցանիշներ ենք արձանագրում դրական լուծում ստացած գործերի թվով»,-պատմել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմանի առաքելությունը պահանջում է աշխատանք պետական բոլոր մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: «Դիմողի հայտնած տեղեկության գաղտնիությունը, աշխատանքի օբյեկտիվությունը և անկախությունը մեզ համար հիմնարար արժեքներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի արդունավետ աշխատանքի կարևոր գրավական է իրավունքի խախտման հանդեպ անհանդուրժողականությունը, այդ խախտումը վերացնելու հարցում հետևողականությունը և լուծմանը նպաստելը»,- մանրամասնել է Արման Թաթոյանը: PR դպրոցի շրջանավարտները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Պաշտպանին, իսկ հանդիպման ավարտին Արման Թաթոյանն Աստղիկ Ավետիսյանի հետ ավարտական վկայականներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հանրային կապերի ոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր