00:00:00

Կամ ազատում եք տարածքը, կամ մենք դուռը ջարդում մտնում ենք․ քաղաքապետարանը՝ տարածքի վարձակալին

21:49, 06 փետրվար 2019

«Մենք նախապես դիմել էինք, որ օրենքով սահմանված կարգով ձեռք բերենք այդ տարածքը, քանի որ շուրջ տասը տարի այն գտնվել է մեր ենթակայության տակ։ Մենք տարածքը բարեկարգել ենք։ Բնակիչներն էլ են դիմել մեզ, որ վերանորոգենք։ Մեզ մոտ առկա են լուսանկարներ, թե ինչպիսին է եղել տարածքը, եւ հիմա ինչ վիճակում է»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Խաժակ Սարգսյանը, ով Երեւանի Նալբանդյան փողոցի 23 շենքի նկուղային հարկը աճուրդով գնելու համար դիմել էր Երեւանի քաղաքապետարան։ Դիմումը քաղաքապետարան մուտք է եղել 15.06.2018 թվականին։ Դրանից հետո քաղաքապետարանի համապատասխան վարչությունից դիմումատուին հայտնել են, որ օտարման, կամ աճուրդ հայտարարելու դեպքում կտեղեկացվի վերջինիս։ Այսօր, սակայն տարածքը բարեկարգած եւ քաղաքապետարանից օրինական պատասխանի սպասող Սարգսյանը անօրինականության է բախվել։ «Առանց նախապես մեզ ծանուցելու, քաղաքապետարանից եկան, ասացին, կամ ազատում եք տարածքը, կամ մենք դուռը ջարդում  մտնում ենք։ Մենք էնտեղ անձնական իրեր ունենք։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ  քաղաքապետարանի որոշումն է եղել, որ դուք պետք է ազատեք տարածքը, ազատելուց հետո նոր պետք է դիմում տաք։ Ասում են, դուք ծանուցում եք ստացել, որ պետք է ազատեք»,- մեզ հետ զրույցում պատմեց Խաժակ Սարգսյանը։ Սակայն նրա խոսքով՝ ծանուցում չեն ստացել, միայն բանավոր են տեղեկացրել։ Այսօր, արդեն տարածքը տնօրինողները հայտնաբերել են, որ հիշյալ տարածքի կողպեքը փոխված է։ Խաժակ Սարգսյանը հրավիրում է քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը, հույս հայտնելով, որ կվերանայեն սույն որոշումը։ Ի դեպ տարածքը բարեկարգելու եւ նախկին վիճակը փոխելու համար Սարգսյանը արել է շուրջ 8 հազար դոլարի ներդրում, հիմա, քաղաքապետարանը պարզապես որոշել է այն վերցնել եւ ուրիշի հանձնել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր