00:00:00

Մտահոգ Բալասանյանի անձնական շահագրգռվածությունը

15:09, 06 փետրվար 2019

Գյումրու քաղաքապետարանից աբսուրդի հասնող տեղեկատվություն են որակում հրապարակումն այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու որդին՝ Միկա Բալասանյանը հետաքրքրված են լուծարված «Շիրակ» հեռուստաընկերությունով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Բալասանյանի որդին՝ Միկա Բալասանյանը, ցանկանում է հիմա էլ ուժերը փորձել մեդիա դաշտում, եւ արդեն իսկ բանակցություններ է տանում Շիրակի տնօրինության հետ։  «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Աբսուրդի հասնող տեղեկատվություն է»,- մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։ Այնուամենայնիվ  որոշակի շահագրգռվածություն առկա է մի քանի կուսակցություն փոխած Սամվել Բալասանյանի մոտ։ Վերջինս որոշել է Գյումրու ավագանու հերթական նիստում փակվող ՀԸ հարցը դարձնել քննարկման առարկա եւ ուղերձ հղել կառավարությանը։ Այս տեղեկատվությունը հաստատում են նաեւ Գյումրու քաղաքապետարանից։ Միայն, թե Բալասանյանի շահագրգռվածությունը որակում մտահոգություն։ «Այո քաղաքապետն իր մտահոգություն օրեր առաջ հայտնել է հեռուստաընկերության փակման մասով։  Փետրվարի 12-ին կայանալիք ավագանու նիստին առաջարկվել է բարձրացնել այս հարցը, Գյումրի համայնքի ավագանու միջոցով ուղերձ հղել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով վերանայել հունվարի 31-ին կայացրած իր որոշումը»,- հայտնեցին քաղաքապետարանից։ Նկատենք, որ իշխանափոխությունից հետո Սամվել Բալասանյանը կարծես թե համարձակություն է ձեռք բերել, եւ տպավորություն է ստեղծում, թե կարող է ձեռքը խփել սեղանին եւ կառավարությանը «ասել»։ Միայն, թե Գյումրու քաղաքապետը նման դրսեւորումներով նախկին իշխանությունների օրոք հանդես չէր գալիս։ Գյումրիում՝ Բալասանյանի կառավարման օրոք փակվում էին աշխատատեղեր, բազմաթիվ տնտեսվարողներ դադարեցնում էին իրենց գործունեությունը, իսկ Բալասանյանը այդպես էլ ուղերձներով չէր դիմում հայրենի կառավարությանը։ Փաստացի գարեջրագործ Բալասանյանի մոտ եւս իրավիճակ է փոխվել,իհարկե եթե խոսքը վերաբերում է ընտանեկան բիզնեսին ու անձնական շահագրգռվածությանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր