00:00:00

Սուտ, հորինված եւ վառ երևեւակայություն ունեցող հրապարակում է․ Միրիջանյան

14:50, 06 փետրվար 2019

«Առավոտյան ծանոթացել եմ հրապարակման հետ, արդեն իմ ֆեյսբուքյան էջում համապատասխան հայտարարությունն արել եմ, հիմա էլ եմ անում, որ ամբողջությամբ սուտ, հորինված եւ վառ երևեւակայություն ունեցող հրապարակում է»։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրջանյանն անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն, որի Միրիջանյանն իր  պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել  պաշտոնից եւ սեփականություն հետ գցել: Ըստ «Ժամանակ» օրաթերթի Միրիջանյանն իրենով է արելԷջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը եւ այնտեղ մասնավոր կլինիկա բացել: Հարցին, թե Ձեր պաշտոնավարման ընթացքում անօրինակություններ թույլ չե՞ք տվել, Միրիջանյանը պատասխանեց․ «Այո, ոչ մի անօրինական բան չեմ արել, փաստում եմ»։ Նախկին մարզպետն ասաց, որ դիմել է հրապարակումն արած լրատվամիջոցին, որպեսզի հերքի այն, չանելու դեպքում՝ կդիմի համապատասխան մարմիններին իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր