00:00:00

«Դմփ- դմփ-հու». «օրինական» հարստացողները

02:25, 21 հունվար 2019

Տարիներ շարունակ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ (նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը) տարբեր մեթոդների՝ ընտրակեղծիքների, ճնշումների, վարչական լծակների կիրառմամբ, ընտրակաշառքի և այլնի շնորհիվ կարողացել էր զավթել իշխանությունը եւ սահուն վերարտադրվել։ Նախորդ իշխանությունների ժամանակ ամենաշատ քննարկվող թերություններից եւ բացթողումներից մեկն էլ կոռուպցիան էր։ Նախկին ընդդիմադիրները, ովքեր այսօր հայտնվել են իշխանական աթոռին անխնա քննադատում էին նախկինների վարած քաղաքականությունը, հայտարարելով, որ կոռուպցիան սերտաճել է իշխանությանը եւ սողոսկել է բոլոր համակարգերը։ Ժողովրդի հեղափոխությունից հետո ջախջախված ՀՀԿ-ն քաղաքականությունից հեռանալուց առաջ հրապարակեց իր «բացթողումների փաթեթը»: Նորերն էլ հայտարարեցին, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, եւ կոպեկ առ կոպեկ ժողովրդից թալանածը վերադարձնելու են պետական բյուջե։ Հեղափոխական էյֆորիան, որը ամիսներ առաջ  պատել էր ամբողջ երկրին  հետզհետե մարում է, ինչի արդյունքում իրականությունն ավելի պարզ է դառնում։ Մի քանի օր է լրատվամիջոցներում հրապարակումներ են արվում այն մասին, որ մի շարք մարզպետներ իրենց խոշոր պարգեւատրումներ են արել։ Պետական բյուջեի միջոցները օրինական ճանապարհով գրպանողների թվում են ոչ միայն հեղափոխականները, այլ՝ ժամանակին նախկին ճամբարում դիրքավորվածները։ Օրինակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հրապարակումների համաձայն իրեն պարգատրել է 104.5% դրույքաչափով։ «Դմփ- դմփ-հու»-ի դեմն առնող, հետո՝ նույն վանկարկումն անող Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն էլ մեկ օրում երկու անգամ է ինքն իրեն պարգեւատրել։ Բնականաբար իշխանությունից կգտնվեն մարդիկ, ովքեր միանգամայն նորմալ գործընթաց կհամարեն մարզպետների՝ իրենց պարգեւատրելու գործընթացը։ Կհնչեն տեսակետներ, որ նախկինները թալանում էին, իրենք՝ «օրինական» ձեւով հարստանում։ Սակայն հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող այս եւ մի շարք այլ արատավոր երեւույթները փաստում են, որ օրվա իշխանությունները բնավ չեն քաղել նախկինների դասերը։ Նախկին իշխանությունների դաժան քննադատներին այսօր լրջորեն բարկացնում է քննադատությունը: Նրանք հասարակությանը դարձրել են ալիբի, հայտարարելով, որ ժողովուրդն է մեզ վստահության քվե տվել, որպեսզի հազարավոր քաղաքացիների թողնենք գործազուրկ, որ ձեւափոխենք ու ձեւախեղենք համակարգեր ու արժեքներ։ Հայաստանում տարբեր ժամանակներում իշխանությունը ունեցել է մեկ գլխավոր խնդիր։ Նրանք արագորեն կտրում են կապը հասարակության հետ, անեանում սեփական պատկերացումներում։ Հեղափոխական էյֆորիան մարում է, արդյունքում արդիական դառնում՝ «դու մենակ ես, դու մենակ ես արտահայտությունը»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր