00:00:00

Ոմանց կոչ եմ անում թուլանալ և սեփական եղունգները կրծել մթության մեջ․ Աբրահամյան

03:31, 11 հունվար 2019 Բլոգ

Առանձին լրատվամիջոցներով անանուն հեղինակ(ներ), փորձելով մի բաժակ ջրում ուղղորդված սենսացիոն փոթորիկ սարքել, հղում կատարելով այսօր իմ ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անձի ձերբակալման մասին հրապարակմանը, նույն ձեռագրով ու նույն ոճով ՀՀ գլխավոր դատախազությանը փորձում է(են) մեղադրել ժամանակից շուտ տեղեկատվություն հաղորդելու և որ ամենածիծաղելին է՝ նախաքննական մարմնի հետ, իբր, մրցակցության մեջ մտնելու համար: Նախ՝ բանից անտեղյակ այդ անանուն հեղինակներին տեղեկացնեմ, որ անձի ձերբակալումը գործընթաց է և չի կարող սահմանափակվել կոնկրետ մեկ րոպերով, վայրկյանով կամ միլիվայրկյանով: Երկրորդ՝ ինչպես քրեական վարույթին առնչվող բոլոր գործերը, այնպես այս մեկը, առաջին իսկ պահից սկսած՝ գտնվում ու գտնվելու է դատախազության հսկողության ներքո, որից և ածանցվում է դատախազության տրամադրած տեղեկատվության լիարժեքությունն ու իսկությունը: Եվ իբրև մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, դատախազությունը քննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրել ու շարունակելու է տրամադրել այն ծավալով ու այն պահին, երբ նպատակահարմար կգտնի՝ ելնելով ինչպես նախաքննության շահերից և վարույթում ներգրավված անձանց իրավունքներից, այնպես էլ իրազեկված լինելու հանրության իրավունքի ապահովման սկզբունքից՝ անկախ ոմանց տվայտանքներից ու զառանցանքներից: Երրորդ՝ առնվազն մանկամտություն, ոչ կոմպետենտություն և մասնագիտական առումով չկայացածություն է մինչդատական ողջ վարույթի՝ այդ թվում նաև վարույթների շրջանակներում հետաքննության և նախաքննության մարմինների գործողությունների օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու գործառույթներով օժտված համակարգին ինչ-որ անհեթեթ մրցակցությունների մեջ մեղադրելը և դրանից ելնելով՝ տեղեկատվության վստահելիության մասին բարբաջելը: Հետևաբար ոմանց (չշփոթել լրատվամիջոցների հետ) կոչ եմ անում թուլանալ և սեփական եղունգները կրծել մթության մեջ: Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր