00:00:00

Նիկոլը փոխելու է իր կադրերին

21:45, 10 հունվար 2019 Բլոգ

Նիկոլին կուրորեն հավատացողների և նրա սխալներն ամեն գնով արդարացնողների մեջ շատ են մարդիկ, ովքեր ասում են Նիկոլը լավն է, իսկ նրա թիմը և կադրերը` վատը և այդ մարդիկ վստահեցնում էին կամ ավելի շուտ իրենք իրենց խաբում, թե` ընտրություններից հետո Նիկոլը փոխելու է իր կադրերին և ավելի բանիմաց և կայացած կադրեր է նշանակելու… Բայց Նիկոլը ոչ միայն չի փոխում իր կադրերին, այլ քարոզարշավի ժամանակ հստակ հայտարարեց, որ չի էլ պատրաստվում փոխել` նշելով, որ էդ մարդիկ իր հետ քայլել են և հիմա էլ պետք է վայելեն իշխանության բարիքները, Նիկոլն ասաց դուք էլ գայիք քայլեիք… Ավելին, այդ կադրերից շատերին հիմա էլ պատգամավոր դարձրեց… Բայց ես հստակ ուզում եմ ֆիքսել, որ խնդիրը ոչ թե կադրերի մեջ է, այլ` հենց Նիկոլի մտածողության մեջ: Բերեմ մեկ օրինակ. եթե Նիկոլի քաղաքական որոշումների արդյունքում Հայաստանը խնդիրներ է ունենում օրինակ ՀԱՊԿ -ում , դրանում արտգործնախարարը և ԱԱԾ-ի տնօրենը մեծ հաշվով մեղավոր չեն, հատկապես երբ Նիկոլը հաշվի չի նստում իր պաշտոնյաների կարծիքի հետ և պնդում է իր քաղաքական որոշումը, և նման բազում օրինակներ կարող ենք բերել… Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր