00:00:00

Աշխարհի ամենահարուստ մարդն ամուսնալուծվում է

04:50, 10 հունվար 2019 Ժամանց

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Մաքքենզին հայտարարել են, որ ամուսնալուծվում են՝ գրում է RIA Novosti-ն։ «Մենք ուզում ենք, որ մարդիկ իմանան, թե ինչպես է զարգանում մեր կյանքը: Առանձին ապրելու երկարատև փորձից հետո մենք որոշել ենք ամուսնալուծվել և շարունակել մեր շփումը որպես ընկերներ»,- ասվում է «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ: Ջեֆ Բեզոսն ու Մաքքենզի Թաթլը ամուսնացել են 1993 թվականին: Զույգն ունի երեք որդի և Չինաստանից որդեգրված մեկ աղջիկ: Հայտնի Forbes հանդեսը Բեզոսի կարողությունը գնահատում է 150 մլրդ ԱՄՆ դոլար: 2018 թվականի մարտին նա կարողացավ գերազանցել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին ու ճանաչվել աշխարհի ամենահարուստ մարդը: Սեպտեմբերին Amazon-ը դարձավ երկրորդ ընկերությունն Apple-ից հետո, որի կապիտալիզացիան գերազանցում է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր