00:00:00

Նվիրելու ուրախությունն ավելի երկար է տեւում, քան ստանալունը

19:02, 01 հունվար 2019 Ժամանց

Հոգեբանները պարզել են, որ ինչ-որ բան նվիրելուց ստացած հաճույքն ու երջանկությունն ավելի երկար են տեւում, քան երբ ինչ-որ բան ստանում ես։ Չիկագոյի համալսարանին կից Բուտի դպրոցի մասնագետները երկու փորձարկում են արել։ Առաջինում ուսանողները 5 օր ամեն օր 5 դոլար են ստացել։ Ոմանք պետք է այդ գումարն իրենց վրա ծախսեին, ոմանք՝ ուրիշի վրա։ Օրվա վերջում չափվել են նրանց երջանկության միջավորները։ 96 մասնակցի տվյալները ուսումանասիրելով՝ պարզվել է, որ նրանք, ովքեր գումարը ուրիշի վրա են ծախսել, ավելի երկար են իրեն երջանիկ զգացել, քան նրանք, ովքեր իրենց վրա են ծախսել, կամ նրանք, ովքեր ստացել են նվերները։ Երկրորդը փորձը նույնատիպ փորձ է եղել՝ այլ մասնակիցների հետ, եւ արդյունքները նույնն են եղել։ Այսպիսով, մասնագետները նշում են, որ եթե ցանկանում եք երջանկություն զգալ, կարող եք սիրելի եւ մտերիմ մարդկանց համար նվերներ գնել ու նվիրել։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր