00:00:00

Առաքել Միրզոյանի ամանորյա շնորհավորանքը

04:01, 31 դեկտեմբեր 2018 Բլոգ

Հայտնի ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 2018 թվականն ավարտվում է։ Տարի, որը իրապես կարելի է որակել պատմական։ Ավարտվող տարին, թերեւս լավագույն ժամանակն է ամփոփել արածն ու խոսել ապագայի ծրագրերի մասին։ 2018 թվականին մենք առավել քան համախմբված էինք, յուրաքանչյուրիս միավորել էր ամենակարևորը՝ Հայաստանն ազատ ու ժողովրդավարական տեսնելը։ Կարեւոր այս ժամանակաշրջանում մենք հաղթեցինք, հաղթեց սերն ու հանդուրժողականությունը։ ՀՀ հպարտ քաղաքացիներ, սիրով Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն: Շնորհավոր Ամանոր եվ Սուրբ Ծնունդ։
Հարգանքներով՝ Առաքել Միրզոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր