Սիրված եւ ճանաչված երգչուհի Իրինա Հարությունյանը շուտով հանրության, եւ հատկապես իր երկրպագուների դատին կներկայացնի իր նոր երգը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, հայտնելով, որ նոր երգը տարբերվելու է մինչ այս իր թողարկած բոլոր կատարումներից: Երգչուհին փետրվարի 14-ին կներկայացնի ռուսերեն ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»։ Երգի երաժշտության հեղինակը հենց Իրինան է, խոսերը գրել է Աննա Հովները։ «Այս անգամ որոշել են հանդես գալ բոլորովին նոր ոճով, նոր կատարումով»,- ասաց Իրինա Հարությունյանը:
Երգչուհու խոսքով՝ երգը տեսահոլովակ չի ունենալու, սակայն հույս է հայտնում, որ այն եւս կսիրվի բոլորի կողմից: «Շատ չեմ ցանկանում բացել փակագծերը, բայց քանի, որ որպես երգչուհի արդեն իսկ բազմաթիվ ռուսական երգեր եմ երգել, վստահ եմ, որ իմ հեղինակային կատարումը եւս կսիրվի բոլորի կողմից»,- նշեց Իրինա Հարությունյանը:
Քանի որ առջեւում տոներն են, իսկ երգչուհին արդեն իսկ բազմաթիվ հրավերներ է ստացել տարբեր երկրներից ու հայաստանյան ակումբներից այս օրերին գերզբաղված է: «Ամենօրյա աշխատանքիս զուգահեռ, տարբեր երաժշտական նախագծերի մասնակցության հրավերներ եմ ստանում, նաեւ նոր երգի վրա աշխատում»,- ասաց Իրինա Հարությունյանը: Թե որտեղ է անցկացնելու Ամանորը եւ ովքեր հնարավորություն կունենան վայելու Իրինա Հարությունյանի կատարումները Նոր տարվա գիշերը երգչուհին դեռեւս չի ցանկանում բացել փակագծերը՝ խոստանալով բոլոր մանրամասները հայտնել մեր հաջորդ զրույցում:
Irakanum.am