Տիգրան Բալայանը իր էջում տեղադրել է Եվրոպական Խորհրդի փետրվարի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է Ադրբեջանին եւ մասնավորապես, ԼՂ հակամարտությանը:
Այնտեղ, մասնավորապես, ասվում է. «2016-ի ապրիլին բռնությունների ալիքից հետո ԵՄ-ն ողջունել է երկխոսության վերսկսումը ամենաբարձր մակարդակով Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում: Այժմ կողմերը պետք է հետեւեն բանակցային գործընթացն արագացնելու, շփման գծում լարվածությունը թուլացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու վերաբերյալ համաձայնություններին, ինչպես նաեւ այլ որոշումներին, որոնք ձեռք են բերվել այդ հանդիպումների ժամանակ»: