00:00:00

Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դեռ էնքան բաներ դուր չեն գա մոտակա և հեռակա ապագայում. Նիկոլ Փաշինյան

21:58, 12 մարտ 2018

Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»: «Թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին Նարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է։ Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, և իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել»,-ասել է Փաշինյանը։ Նա հավելել է. «Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դեռ էնքան բաներ դուր չեն գա մոտակա և հեռակա ապագայում, հարցը դա չէ, բայց ես ասում եմ՝ էս թեմայից մենք չենք շեղվելու»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր