00:00:00

Շիրակի մարզպետը՝ համայնքապետերին հրահանգ տալու մասին

16:39, 30 նոյեմբեր 2018 Բլոգ

«Իմ քայլը» դաշինքի ակունքներում կանգնած մարդուն ուզում են մեղադրել մի անօրինության մեջ, որի դեմ պայքարել է այս տարիների ընթացքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ինքը  հերթով իր աշ¬խատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Նա, մասնավորապես, նշել է. «Իմ քայլը» դաշինքի ակունքներում կանգնած մարդուն ուզում են մեղադրել մի անօրինության մեջ, որի դեմ պայքարել է այս տարիների ընթացքում: Ինչպես կարող եմ համայնքապետերին հրավիրել եւ հրահանգներ տալ, եթե այդպիսի հրահանգները բացառելու եւ մարդկանց ահաբեկելու դեմ եմ պայքարել այս տարիներին, «Իմ քայլը» չի կարելի խառնել այն կուսակցությունների հետ, որոնք տասնամյակներ շարունակ ահաբեկելով եւ գումարներ բաժանելով են ձայներ հավաքել: Ես, որպես «Իմ քայլը» դաշինքի անդամ, որպես Շիրակի մարզպետ, որպես ՀՀ հպարտ քաղաքացի վերահաստատում եմ իմ ցանկությունն ու կամքը` պայքարելու հանուն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր