00:00:00

Առաջադրված թեկնածուն ընտրատեղամասի դիմաց հերթապահություն է անում (տեսանյութ)

18:59, 11 մարտ 2018

Արարատի մարզի Նորամարգ համայնքի գյուղապետի թեկնածու Արսեն Ղահրամանյանը ընտրատեղամասի դիմաց վաղ առավոտից հերթապահություն էր անում: Տեղում լրագրողները նկատել են, որ թեկնածուն պարբերաբար զրուցում է հեռախոսով: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Irakanum.am-ի  հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա ներկայությունը ընտրատեղամասի դիմաց, երբ օրենքով նախատեսված է, որ թեկնածուները պետք է 50 մետր հեռավորության վրա լինեն, Ղահրամյանն ասաց, թե հերթի մեջ է, սպասում է, որ քվեարկի՝ գնա: Մի քանի ժամ թեկնածուն, այդպես էլ չէր կարողանում ընտրություն կատարել: Ի վերջո երբ լրագրողները տեղյակ պահեցին տեղում աշխատող ոստիկաններին, Ղահրամյանը հեռացավ ընտրատարածքի մոտից: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=MhnPnFEEo24&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր