00:00:00

Հաջողություն քեզ Ստեփանյան՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու բարդ ու պատասխանատու ճանապարհին

02:56, 29 նոյեմբեր 2018 Բլոգ

Դեկտեմբերի 9-ի արտահերթը՝ հերթական ու տարիներով չլուծված խնդիրները լուծելու հարմար ժամանակ։ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, ծանոթներ ու բարեկամներ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ««Լուսավոր  Հայաստան» կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրվել է եղբայրս՝ Ստեփան Սամվելի Ստեփանյանը։ Կենտրոն, Նորք- Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումները քարոզարշավի մեկնարկից սկսած թեկնածուն արել է, այն կշարունակվի մինչև քարոզարշավի ավարտը։ Սակայն ասելիքս ընտրական այս գործընթացում աջակցության անկնալինքն է։ Ձեզանից՝ յուրաքանչյուրիդ քվեն կարող է վճռորոշ լինել եղբորս հաղթասնակի համար։ Վստահ եմ, այն ներուժը, մասնագիտական այն գիտելիքները, որ ներդրել է նա կարող է լավագույնս նպաստել Հայաստան պետության հետագա զարգացմանը։ Ֆեյսբուքյան սիրելի ընկերներ քվեարկելով Ստեփան Ստեփանյանի օգտին, դուք մեկ քայլով եւս արագացնում եք նրա ու բոլորիս երազած Հայաստանը ունենալուն։ Վստահ եղեք, նրա պատկերացումներում Հայաստանն առավել քան լուսավոր է։ Քեզ հաղթանակ եղբայր, քո վճռորոշ ու անկոտրում տեսակը պետք է երկրին։  Հաջողություն քեզ Ստեփանյան՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու բարդ ու պատասխանատու ճանապարհին։ Գեւորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր