00:00:00

Ծնվել եմ մարզիկ դառնալու համար․ աշխարհի չեմպիոնը՝ մայր հայրենիքում է

20:37, 09 նոյեմբեր 2018 Սպորտ

Հայաստանում է Քիք-բոքսինգի Հայաստանի և միջազգային առաջնությունների բազմակի չեմպիոն, ԱՊՀ երկրների չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթի չեմպիոն, Glory 10, WCK World CHampionship մրցաշարերի հաղթող, WLF (WuLinFeng) վարկածով աշխարհի չեմպիոն, Մուայ - թայ մարտարվեստի պրոֆեսիոնալ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը։ «Ծնվել եմ, մարզիկ դառնալու համար»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց մարզիկը, ով ապրում է ԱՄՆ-ում, սակայն հանդես գալիս Հայաստանի դրոշով։ Ներկայացնում ենք մեր հարցազրույցը չեմպիոնի հետ։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մարզձեւը, նկատի ունենալով, որ այն դասվում է վտանգավորների շարքին։ 21 տարի է արդեն զբաղվում եմ։ Սկզբից երկու տարի կարատեի գնացի, ճիշտն ասած կարատեն կարծես թե ինձ չհամապատասխանող էր, կռիվ չկար։ Երկու տարի կարատե պարապելուց հետո, նոր գնացի քիք- բոքսի, որովհետեւ դա էր իմը՝ մենամարտային ոճի է։ Ընտանիքում կա՞ մեկը, ով զբաղվել է այս սպորտաձեւով,  եւ դուք որոշեցիք այն շարունակել։ Կարելի է ասել, որ իմ մեջից է եղել, ի ծնե է եղել այսպես ասած, բայց հայրիկս  զբաղվել է բռնցքամարտով՝ սիրողական։ Կարելի է ասել, ես դրա համար եմ ծնվել։ Ապրում եք ԱՄՆ-ում, բայց հանդես եք գալիս ՀՀ դրոշով։ Հայաստանում մենամարտերի մասնակցել ե՞ք, եթե այո, ինչ հաջողություններ եք արձանագրել։ Հինգ տարի է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում, մինչ այդ ապրել, մարզվել եւ մենամարտել եմ ՀՀ-ում, սիրողական։ Եղել եմ աշխարհի չեմպիոն, ապա տեղափոխվել եմ ԱՄՆ, որտեղ եւ շարունակել եմ պրոֆեսիոնալ մակարդակով։ Բարդ չէ՞ ԱՄՆ-ում հանդես գալ Հայաստանի դրոշով։ ԱՄՆ-ում ճիշտն ասած սկզբում անգամ ապրելն էր բարդ, որովհետեւ այնտեղ  ամեն ինչ մեծ ու շատ է։ Իսկ, եթե մի տեղ ծավալները մեծ ու շատ են, բնականաբար ապրելն էլ է դժվար, էլ չեմ ասում պարապելն ու առաջ գնալը, բայց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր է առաջ գնալ, եւ ՀՀ-ի դրոշը բարձրացնել բազմիցս։ Առաջարկ եղել է այլ երկրների դրոշներով հանդես գալ։ Այո, բայց գիտեք, ԱՄՆ-ը կենտրոնն է, եւ քո երկրի դրոշը բարձրացնելուց նաեւ ԱՄՆ-ի դրոշն էլ  հարգելով կարող ես բարձրացնել, բայց ես միշտ Հայաստանի դրոշն եմ բարձրացնում, ինձ ասել են, ինչու ԱՄՆ-ի դրոշը չես բարձրացնում, ի վերջո քաղաքացի ես դառնում։ Հայաստանում ինչո՞ւ հնարավոր չէ հասնել այն հաջողություններին, որոնք կարելի է հասնել այլ երկրներում։ Հայաստանում  մի փոքր սահմանափակ է սպորտային․․․ չեմ ուզում  քննադատեմ, կամ համեմատեմ, բայց եթե այնպես լիներ, որ կարող էի մնալ եւ չգնայի, ապա հաստատ ընտանիքիս չէի թողնի եւ Ամերիկա չէի գնա։ Այստեղ կարելի է ասել հասել էի գագաթնակետին, թե ինձ, թե Հայաստանի համար։ Բազմաթիվ մենամարտեր եք ունեցել, կհիշեք ամենահիշարժանը, եւ արդյո՞ք եղել են պարտություններ։ Պարտություններ չեն եղել։ Բոլոր մենամարտերն էլ հիշարժան են, բայց երեւի թե երբ երեք տարի առաջ դարձա աշխարհի չեմպիոն, իսկ մրցակիցս Չինաստանից էր, ինքը այնտեղ համարվում էր իրենց լավագույն մարզիկը։ Մենամարտից հետո չինացի լրագրողներն ինձ ասում էին, պատկերացնում եք, դուք ում եք կրել,  կամ այս գոտին ինչ է նշանակում։ Ինձ համար իհարկե կարեւոր էր, որ դարձա աշխարհի չեմպիոն։ Մելս, կա ինչ- որ կետ, որին ձգտում եք հասնել, եւ հենց դրա համար էլ մնում եք ռինգում։ Չկա երեւի նման կետ։ Կոնկրետ ես ինձ համար համարում եմ ցանկացած մենամարտում հաղթելը, դնել վերջակետ եւ անցնել առաջ։ Չկա ինչ-որ կետ, որ ասեմ հասա այստեղ,բավական է։ Ինչքան առողջություն ունեցա կմրցեմ։ Կա ինչ-որ մեկը, որին ուզում եք «ծեծել» ռինգում։ Շատ հրավերներ լինում են, ասենք կոնկրետ չկա, որ սպորտային թշնամի է։ Բոլորն էլ ուզում են, որ իր լավ մարզիկի հետ մենամարտես դու։ Խոսենք նաեւ Ձեր Հայաստան այցի մասին։ Ո՞րն է նպատակը։ Հայաստան եկել եմ ամսվա սկզբին, մինչեւ ամսվա վերջ լինելու եմ այստեղ։ Նպատակը բուժումն է։ Բացի այդ սեմինարներ եմ անցկացնում։ Արդեն մի քանի սեմինար անցկացրել եմ, որքան կարողա կանցկացնեմ։ Իսկ սպորտի պատասխանատուների հետ հանդիպումներ լինում են։ Բոլորի հետ էլ կապի մեջ եմ։ Աջակցություն լինո՞ւմ է։ Աջակցություն չի լինում, որովհետեւ ՀՀ-ում ենք գտնվում։ (Ծիծաղում է։ Խմբ): Երբ, կամ որ պարագայում կվերադառնաք ընդմիշտ Հայաստան։ Ընդմիշտ Հայաստան չեմ կարծում, որ կվերադառնամ։ Երեւի սպորտային կյանքը թողնելուց հետո։ Այդ ընթացքում իհարկե պարբերաբար կգամ, կգնամ։ https://www.youtube.com/watch?v=a83j2b28_DY&feature=youtu.be Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր