Ուզում եմ անդրադառնալ, պարոն Արսեն Խառատյանի վերջերս արված հայտարարությանը, որը մեդիայի շրջանակներում որակվեց որպես «ջախջախիչ պատասխան» Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։
Մինչ բուն նյութին անցնելը անհրաժեշտ է հիշեցնել պարոն Խառատյանի կողմից հնչեցրած մեկ այլ հայտարարության մասին, տեղադրում եմ բառացի. «Օրը կգա և գուցե Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերից, դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսեսուս, և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը, հենց այդ տեղում շատ անհրաժեշտ է, ոնց որ հիմա ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանը, ինչպես ՀԱՊԿ-ում՝ Խաչատուրովը»։
Ինձ համար առնվազն ոչ տրամաբանական է նման հայտարարություն անող անձի հաջորդ հայտարարությունը, որ նախկին իշխանությունը ձախողվել է բանակցային և դիվանագիտական գործունեությունների ոլորտում։
Սերժ Սարգսյանի Արցախյան հարցի կարգավորման գործում բանագնացի, Խաչատուրովին և Սարգսյանին որակավորելով որպես պրոֆեսիոնալ ու այդ կառույցներում իրենց լավագույնը դրսևորած անձանց, մի կողմից գովելը, իսկ մյուս կողմից այս տարիներին նրանց կատարած աշխատանքը ձախողված ու սխալ համարելը կարծում ենք հակասական է: Նախկիններին քննադատելով, բայց միևնույն ժամանակ նախկինների սխալ դիրքորոշումն ու գործելաոճը կրկնելով, ո՞ւմ և ի՞նչ եք ուզում ապացուցել։ Երբ դեռ խոսում եք 1000 դրամները ժողովրդից մուրալով՝ բանակ պահելու ծրագրի մասին։
Ակնկալում եմ հարցիս պատասխանը։ Այո, դուք շատ ճիշտ փաստեր մատնանշեցիք, նախկինների կատարած սխալ, ապազգային քաղաքականության հետ կապված, բայց արդյո՞ք դուք`«թավշյա հեղափոխականներդ կամ տեղափոխականներդ» գնում եք այդ սխալներն ուղղելու, այլ ոչ կրկնելու կամ սխալներն ավելի խորացնելու ճանապարհով։
- Բոլտոնը հայտարարեց` «ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարվում (ԱՄՆ-ի ազգային շահերի տարածաշրջան): Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես մենք բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը (Հայաստանի բարեկամ Իրանի նկատմաբ ճնշման հայտարարություն Հայաստանից)»:
- «Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի ընտրությունից հետո կունենա բավական ուժեղ դիրքեր՝ Արցախյան բարդ և դժվարություններ ունեցող խնդրում առաջնորդություն անելու համար (խորհրդարանական ընտրություններից հետո ազատագրված տարածքների հանձնման, տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզի գծագրման և նոր զինված ուժերի ներկայության մասին դիրորոշում)»:
- Ջուլիանին հայտարարեց. «Ես զարմացած էի, որ դա բնութագրվում էր որպես հեղափոխություն: Սա վարչակազմի խաղաղ փոփոխություն էր, սա ներքին հարց է: Հուսով եմ՝ սա օրինական փոփոխություն է»:
- վերահաստատել 1989 թվականի Արցախի վերամիավորման ակտը` հռչակել միասնական հայկական պետականություն արդի հայկական պետականության 42 հազար քմ տարածքում,
- ամրագրել Հայակական զինված ուժերի բացառիկ մենաշնորհը` իր պետության սահմանները պաշտպանելու հարցում,
- վերադարձնել Հայաստանի Հանարապետության բոլոր քաղաքացիներին ընտրելու իրավունքը։