00:00:00

Սև շուկայում Apple ID-ի գաղտնաբառը վաճառվում է 15 դոլարով

20:55, 09 մարտ 2018 Ժամանց

Top10vpn.com հետաքննություն է անցկացրել և պարզել, թե որքան արժեն Apple-ի օգտահաշիվների գաղտնաբառերը սև շուկայում: Այն մարդիկ, որոնք թեկուզ մեկ անգամ անցել են ֆիշինգային հղումներով պետք է առավել աչալուրջ լինեն: Չարագործները կարող են ձեռք բերել Apple ID-ի գաղտնաբառ ընդամենը 15,39 դոլարով: Բացի Apple-ի օգտահաշիվներից, խարդախների կայքերում 274 դոլարով կարելի է ձեռք բերել Pay Pal-ի վերաբերյալ տվյալներ, ԱՄՆ-ում բացված բանկային քարտերի հասանելիության գաղտնաբառեր՝ 160,15 դոլարով: Ցանկության դեպքում, կարելի է ձեռք բերել որևէ մարդու անձնագիր՝ 60 դոլարով: Amazon կամ Walmart առցանց խանութների գաղտնաբառերը վաճառվում են ընդամենը 10 դոլարով, իսկ eBay-ինը՝ 12:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր