03:15:14

Մթերքներ, որոնք պաշտպանում են տեսողության կորստից

03:40, 26 հոկտեմբեր 2018 Ժամանց

Ավստրալական Ուեսթմիդսյան համալարասանի մասնագետները 15 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ նիտրատներով հարուստ բանջարեղենի հաճախ օգտագործումը նվազեցնում է տեսողության խնդիրների առաջացումը: Ինչպես հաղորդում է MedicalXpress-ը, գիտափորձին մասնակցել են 49 տարեկանից բարձր ավելի քան 2 հազար հոգի: Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական 100-142 միլիգրամ նիտրատներ են օգտագործում բանջարեղենի կազմում, ավելի քիչ են հակված տեսողության կորստի, քան մյուսները: Նման բանջարեղենից են կանաչեղենը, բազուկը: Նշենք, որ տարիքի հետ տեսողական խնդիրների ի հայտ գալուն նպաստում են ծխելը, սրտանոթային հիվանդությունները, ավել քաշը եւ այլն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31