03:20:24

Կինը երկու տարի հիմնականում քնած է եղել ու արթնացել 117 կգ քաշով (լուսանկարներ)

03:40, 21 հոկտեմբեր 2018 Ժամանց

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Միզա Կոկլին դեպերսիայի հետեւանքով սկսել է քնել օրական 22 ժամ: Ինչպես գրում է The Mirror-ը, երկու տարի անց կինը հասկացել է, որ հագուստի 42 չափսից հասել է 56-ի ու կշռում է 117 կիլոգրամ: Միզան ասում է, որ իր խնդիրները սկսվել են 2009 թվականին, երբ հայրը մահացել է ավիավթարի հետեւանքով: Նա նախ սկսել է ամբողջ օրն աշխատել, իսկ 2010-ին օրգանիզմը թուլացել է, կինը հիվանդացել է կարմրուկով, մենինգիտով եւ մոնոնուկլեոզով: Հիվանդություններից հետո կինն ավելի է թուլացել, եւ սկսել է շատ քնել: Արդյունքում նրա քաշը սկսել է ավելանալ: «Մի քիչ շարժվում էի, անմիջապես հոգնում ու քնում էի: Նույնիսկ ուտելու ուժ չունեի»,- պատմել է նա: Երբ 2 տարի անց կինը մի փոքր ուժ է հավաքել, հասկացել է, որ չափազանց գիրացել է եւ իրեն հետեւելու ժամանակն է: Այսօր կինը կշռում է 66 կիլոգրամ եւ օգնում է նրանց, ովքեր տառապում են ճարպակալումից:

Мизе Кокли до и после похудения

Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31