00:00:00

Սոֆի Մխեյանն անդրադարձել է եղբոր մասնակցությամբ ավտովթարին

21:58, 19 սեպտեմբեր 2018 Ժամանց

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր Facebook-յան էջում նոր գրառում է կատարել, որում նա խոսել է եղբոր մասնակցությամբ ավտովթարի մասին: Նա գրել է. «Շնորհակալ եմ բոլորին ուշադիր ու մտահոգ լինելու համար՝ մտերիմ թե անծանոթ, Գագիկ Շամշյանին այդ թվում։ Պատահարը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, և բոլոր տեխնիկական հարցերն արդեն լուծված են։ Փառք Աստծո ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, անհանգստանալու կամ մտահոգվելու պատճառ չկա։ Բայց հաստատ կա պատճառ ավելի ուշադիր և զգոն երթևեկելու։ Մեր օրերում ճանապարհատրանսպորտային պատահար կարող է,ցավոք, լինել յուրաքանչյուրի հետ։ Ուստի խնդրանքս ու հորդորս. ղեկին առավելապես ուշադիր ու զգոն եղեք, երթևեկությունը ծանրաբեռնված ու անկանխատեսելի է։ Բոլորիդ ապահովություն ու բարի երթ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր