00:00:00

Արդյունավետ միջոց՝ արյան ճնշումը նվազեցնելու համար

03:36, 13 սեպտեմբեր 2018 Ժամանց

Կենսակերպի փոփոխությունը ընդամենը 16 շաբաթվա ընթացքում թույլ է տալիս կարգավորել արյան ճնշումն ու նվազեցնել հակաճնշումային դեղերի օգտագործումը։ Այս մասին ասվում է Սրտի ամերիկյան ասոցիացիայի տարածած հաղորդագորթյան մեջ, որը հրապարակվել է EurekAlert հանդեսում։ Սրտաբաններն ասում են, որ արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը։ Խոսքը վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց։ Գիտնականներն ուսումնասիրություններ են արել 129 հոգու շրջանակում՝ 40-80 տարեկան, ովքեր բարձր ճնշում ու ավելորդ քաշ ունեին։ Նրանց երեք խմբի են բաժանել եւ 16 շաբաթյա ծրագիր իրականացրել։ Առաջին խմբի ներկայացուցիչները անցել են հատուկ դիետայի՝ մրգեր, բանջարեղեն, քիչ միս, քիչ քաղցր ու աղ, ինչպես նաեւ շաբաթական 3 անգամ մարզիչի հետ միասին մարզվել են։ Երկրորդ խմբի ներկայացուցիչները հետեւել են նույն դիետային, սակայն սպորտով չեն զբաղվել։ Երրորդ խմբի ներկայացուցիչները ոչ դիետայի են հետեւել, ոչ սպորտով զբաղվել։ Ընդ որում, երեք խմբի ներկայացուցիչներն էլ դեղեր չեն ընդունել։ Արդյունքում 16 շաբաթ անց պարզվել է, որ առաջին խմբի ներկայացուցիչները բավական նիհարել են ու բարելավել արյան ճնշումը, նրանցից շատերը այլեւս դեղերի կարիք չեն ունեցել։ Իսկ ահա երկրորդ ու երրորդ խմբերի ներկայացուցիչների մոտ լրիվ այլ պատկեր է նկատվել։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր