00:00:00

Որքանով է վտանգավոր հղիությունը սրտի հիվանդությունների դեպքում

04:01, 04 սեպտեմբեր 2018 Ժամանց

Սրտանոթային խնդիրներ ունեցող կանանց համար հղիությունը այնքան էլ վտանգավոր չէ։ Նման եզրահանգմամբ հետազոտության արդյունքները տպագրվել են EuropeanHeartJournal հանդեսում։ Ռոտերդամի Էրազմուս բժշկական կենտրոնի(Erasmus MedicalCentre) պրոֆեսոր Ժոզելին Ռոոս-Հելլեկինկը (Jolien Roos-Hesselink) պնդում է, որ հղիությունը որեւէ վտանգ չի ներկայացնում սրտանոթային խնդիրներ ունեցող կանանց մեծ մասի համար, բայց ոմանց համար խիստ ռիսկային է։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր սրտային հիվանդություններ կամ անբավարարություն ունեցող հղիները շատ ավելի քիչ են մահանում, քան 10 տարի առաջ»,- ասում է նա։ Մասնագետը պնդում է, որ կանայք նախքան հղիանալը պարտավոր են սրտի հետազոտություն անցնել՝ հասկանալու համար, կկարողանան նորմալ տանել հղիությունը, թե ոչ։ Հղիությունը վտանգավոր է, օրինակ, սրտային սուր անբավարարության ժամանակ։ Իսկ վերջին տարիներին սրտի հետ խնդիր ունեցող հղիների շրջանում մահացության նվազումը, ըստ մասնագետի, պայմանավորված է իրազեկման բարձրացմամբ։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր