Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին պատմել է լրագրողներին իր ռուսական արմատների մասին և խոստովանել է, որ ռուսական քաղաքացիություն ունենալու ցանկություն է ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օռնելա Մուտին «Ճենապակյա դղյակ» ներկայացման մեջ հանդես է գալիս կայսրուհի Աննա Իոանովնայի կերպարով: Ավելի վաղ այլ լրատվամիջոցներ գրում էին, որ Մուտին դիմում կներկայացնի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն մինչ այս դա տեղի չի ունեցել:
«Ես Ռուսաստանի ներկայացուցիչ եմ, գրանցված եմ Մոսկվայում։ Չունեմ քաղաքացիություն՝ բայց հաճախ եմ այցելում Մոսկվա։ Կցանկանայի ունենալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- լրագրողներին հարցին՝ ի պատասխան հայտարարել է Մուտին: