00:00:00

«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիզլերյանը սեփական ինքնաթիռով ժամանեց Երևան

13:29, 27 օգոստոս 2018 Ժամանց

«Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիզլերյանը ժամանեց Երևան։ Նա Հայաստան է եկել օգոստոսի 27-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, իր մասնավոր ինքնաթիռով։ Աստղը ժամանեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով։  Tert.am Life-ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է այցի մանրամասները, լուսանկարներ և տեսանյութ։ Թե ինչ նպատակով է Դեն Բիզլերյանը Երևանում և ինչ անելիքներ ունի, առայժմ հայտնի չէ, սակայն  Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ 37-ամյա աստղը հայրենիք է ժամանել ոչ թե հատուկ հրավերով, այլ սեփական նախաձեռնությամբ։ Երևանյան այցի ժամանակ Դենին ուղեկցում է ամերիկացի մոդել, գեղեցկուհի Սուելն Մեդիրոսը։ Դենի այցը կարճատև է, նա Հայաստանում կանցկացնի մի քանի օր։ Լրագրողների հարցն իր այցի մասին պոկերի արքան անպատասխան թողեց, սակայն Թվիթերի իր էջում ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանից հետո մեկնելու է Թաիլանդ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր