00:00:00

18-ամյա աղջիկը կարող է մեկ շաբաթ անդադար քնել

21:25, 11 օգոստոս 2018 Ժամանց

Անգլուհի 18-ամյա ուսանողուհին կարող է քնել մեկ շաբաթ շարունակ՝ առանց արթնանալու։ Նա անգամ չի արթնանում՝ զուգարան գնալու կամ ինչ-որ բան ուտելու համար։ Հերմիոնա Կոքս-Դեննինգին անվանում են Քնած գեղեցկուհի։ Նա կարող է մեկշաբաթյա քուն մտնել օրինակ մի աղմկոտ երեկույթից հետո։ Այս ամենը բացառիկ սինդրոմի հետեւանք է։ Երեք տարի առաջ աղջկա մոտ հանկարծակի հոգնածության նոպաներ սկսվեցին։ Նա օրեր շարունակ չէր կարողանում անկողնուց վեր կենալ։ Բժիշկները կարծում էին, որ դա ծանր գրիպի հետեւանք է։ Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ աղջկա մոտ Կլեյնե-Լեվինի սինդրոմ է, որը հայտնի է նաեւ իբրև Քնած գեղեցկուհու սինդրոմ։ Այս պարագայում մարդիկ կարող են մի քանի օր անդադար քնել։ Պարզվել է նաեւ, որ Հերմիոնայի համար երկարատեւ քուն մտնելու պատճառ է դառնում ալկոհոլը։ Հենց աղջիկը ալկոհոլ է ընդունում, կարող է մեկ շաբաթյա քուն մտնել։ Աղջիկն այժմ մեծ դժվարություններ է ունենում։ Նա ստիպված է լինում օրեր շարունակ բաց թողնել ուսումը, չի հանդիպում ընկերներին։ Թե ինչն է այս սինդրոմի առաջացման պատճառը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Նշվում է, որ այս սինդրոմը սովորաբար 10 տարի է տեւում։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր