00:00:00

Գիտնականները ցանկանում են ճարպակալման դեմ պատվաստանյութ ստեղծել

03:40, 08 օգոստոս 2018 Ժամանց

Մոտ ժամանակներս, հնարավոր է, մեկ սրսկումը բավական լինի՝ ավելորդ քաշ հավաքելուց խուսափելու համար։ Համենայն դեպս, սա խոստանում են գիտնականները։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հիմքեր կան կարծելու, որ ճարպակալում առաջանում է վիրուսի հետեւանքով, իսկ սա նշանակում է, որ կարելի է դրա դեմ պատվաստանյութ ստեղծել։ Գիտնականները առաջարկում են երիտասարդ տարիքում ճարպակալման դեմ պատվաստում անել։ Այս մասին մասնավորապես բարձրաձայնել են Մասսաչուսեթսի համալսարանի մասնագետները։ Նրանք հայտնաբերել են, որ ադենովիրուս-36-ը 4 անգամ ավելի հաճախ հանդիպում է գեր մարդկանց մոտ՝ ի տարբերություն նորմալ քաշ ունեցողների։ Գեր անձանց ամենաքիչը 30 տոկոսը, համաձայն գիտնականների բացահայտումների, ունեն այս վիրուսը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս վիրուսը 15 տոկոսով ավելացնում է քաշը, ինչը կանանց մոտ կազմում է մոտ 9,5 կգ, տղամարդկանց մոտ՝ 12,7 կգ։ Վիրուսը գրգռում է ճարպային բջիջները, դրանք սկսում են կուտակվել՝ ճարպակալում առաջացնելով։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր