00:00:00

Հայտնի են ամենաարագ ինտերնետ կապով երկրները

03:16, 31 հուլիս 2018 Ժամանց

Բրիտանական Cable ծառայությունը, որը գնահատում է ինտերնետ կապի որակը, հրապարակել է ամենաարագ ինտերնետ կապով երկրների ցանկը: Այս մասին հայտնում է Euromag-ը: Ամենաարագ ինտերնետ կապով երկրների վարկանիշը գլխավորել է Սինգապուրը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Շվեդիան ու Դանիան: Ցանկի չորրորդ տեղում հայտնվել է Նորվեգիան, որին հետևել են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգն ու Հունգարիան: Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները հավաքել են տվյալները 12 ամիս՝ 200 երկրում և տարածաշրջանում: Նրանք հաշվել են՝ ինչքան ժամանակ է պահանջվում 5 գիգաբայթանոց ֆիլմ ներբեռնելու համար՝ երկրում կապի միջին արագության պայմաններում: Վարկանիշը կազմողները նաև նշել են, որ մի տարում ինտերնետ կապի միջին արագությունը բարձրացել է 23 տոկոսով, ինչը, նրանց կարծիքով, լավ արդյունք է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր