00:00:00

Ընթերցասեր Նազենի Հովհաննիսյանը՝ լողավազանում

01:53, 31 հուլիս 2018 Ժամանց

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհանիիսյանը հաճախ է գրքերի մասին իր տպավորություններով կիսվում: Վերջերս նա նույնիսկ ասմունքում է հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ: Նազենին, կարծես, առանց գրքի նույնիսկ հանգստանալու չի գնում. ընթերցանությունը նրա առօրյայի անբաժան մասն է: Այս անգամ դերասանուհի-հաղորդավարուհին Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում լողավազանի մոտ է, իսկ ձեռքին Անդրե Մորուայի «Սեպտեմբերյան վարդեր» գիրքն է: Ավելի վաղ Նազենին ներկայացել էր խորը դեկոլտեով կարմիր զգեստով: Նա լուսանկարին կից գրել էր. «Մարդը... կարող է Քաոսի վերածել իր միջավայրը, կամ հակառակը. քաոսից փորձել ԴՈՒՐՍ գալ՝ իր ուղեծիր- ողնաշարը հաստատուն պահելով, դուրս գալ քաոսից՝ ստեղծելով գեղեցիկը, բարին, օգտակարը, և անել այդ ամենը ԿԱՌՈՒՑԵԼՈՎ։ Ամենաանկարևոր թվացող մարդն անգամ հույժ կարևոր է՝ իր գոյությամբ, իր ԿԱՄՔՈՎ ու ստեղծարարությամբ։ Աշխարհը կառուցում կամ քանդում են նույնը՝ Մարդիկ, անցյալի նեղսրտությամբ վարակված՝քանդում են, եթե ինքնաբավ են ու մարդասեր՝ կառուցում՝ առաջ նայելով։ Երջանկությունն ու գեղեցկությունն ամենափոքր բաներում գտնողն է Երջանիկը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր