00:00:00

«Նա հոգեկան շեղումներ ունի». Բրեդ Փիթը կհրապարակի Անջելինա Ջոլիին անվանարկող փաստարկները

04:39, 20 հուլիս 2018 Ժամանց

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացը արդեն երկու տարի է ձգվում և Փիթը ցանկանում է դատարանին Անջելինայի դեմ մեղադրանքներ ներկայացնել,– հաղորդում է ShowDream-ը։ Վերջերս դատարանը թույլ է տվել Փիթին տեսակցել երեխաներին ցանկացած ժամանակ և սպառնացել է Ջոլիին՝ զրկել ծնողական իրավունքներից, եթե նա խոչընդոտի նախկին ամուսնու և երեխաների շփմանը։ Ի պատասխան դատարանի նման կոպիտ միջոցներին, Էնջին մտադիր է ներկայացնել իր անձնական օրագիրը, որտեղ գրել է Բրեդի ալկոհոլիզմի, նրա կատաղության նոպաների և ոչ կայուն վարքի մասին։ Հիմա էլ պարզվել է, որ Փիթը Ջոլիին պատասխան մեղադրանքներ է ներկայացրել։ Նա չի ժխտել ալկոհոլի նկատմամբ իր թուլությունը, սակայն ակնարկել է նախկին կնոջ հոգական շեղումների մասին։ Բրեդը հայտարարել է, որ Անջելինան հոգեկան լուրջ շեղումներ ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր