00:00:00

Porsche-ն ցուցադրել է թարմացված Macan-ի փորձարկումները

03:59, 17 հուլիս 2018 Ժամանց

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը հրապարակել է թարմացված Macan քրոսովերի փորձարկման տեսանյութն ու լուսանկարները: Տեսանյութում ցուցադրվում են նախատիպերի փորձարկումները Հարավային Աֆրիկայում՝ ճանապարհների բացակայության, ասֆալտի և մանրախճային ճանապարհների պայմաններում, ինչպես նաև՝ ծովի մակարդակից 3.400 մետր բարձրության վրա Լեսոտոյում: Motor.ru-ի հաղորդմամբ՝ նորույթի մասին տեղեկությունները քիչ են: Սպասվում է, որ թարմացված Macan-ի շարժիչներն ավելի հզոր կդառնան՝ 252-ից մինչև գրեթե 300 ձիաուժ: Նշվում է, որ մոդելը կներկայացվի հուլիսի վերջին և վաճառքի կհանվի առաջինը Չինաստանում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր