00:00:00

Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին

18:38, 08 հուլիս 2018 Ժամանց

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր