00:00:00

Վերա Բրեժնեւան կերգի Երեւանի ֆան գոտում. հուլիսի 8-ին լեգենդար ֆուտբոլիստների խաղն է

02:16, 06 հուլիս 2018 Ժամանց

Երեւանում կբացվի ֆուտբոլասերների ֆան գոտին: Այն Ազատության հրապարակում կգործի հուլիսի 6-8-ը: Այդտեղ կլինեն մեծ էկրաններ, խաղերի դիտում, մրցույթներ, ֆոտո անկյուն, DJ-ների ելույթներ: Կերգի ռուս հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան: Այս մասին հայտնում է «Երեւան» (նախկինում՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբը: Ֆան գոտին գործելու է Երեւանում կայանալիք լեգենդար ֆուտբոլիստների խաղին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 17:45-ին: Միմյանց դեմ մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականները: Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն: Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Լուիշ Ֆիգուն, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ հավաքականի դարպասապահ, ներկայումս ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին: Տոմսերը, բացի Gold’s gym մարզասրահներից՝ Կոմիտաս 40/1, Ամիրյան 27/1, Creative PR group ընկերությունից՝ Ավետիսյան 63, «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, tomsarkh.am եւ toms.am կայքերից, կարելի է գնել նաեւ «Դալմա» առեւտրի կետերից եւ հուլիսի 6-ից Ազատության հրապարակում մեկնարկող ֆան-գոտուց: Դրանք արժեն 5-25 հազար դրամ: Հուլիսի 8-ին «Հանրապետականում» կայանալիք խաղից առաջ ցանկացողներին հնարավորություն կընձեռվի հանդիպելու եւ լուսանկարվելու լեգենդար ֆուտբոլիստների հետ: Կազմակերպիչները թողարկել են սահմանափակ քանակությամբ վկայականներ: Այն ձեռք գնելու պահին, անձը կսստանա իր նախընտրած ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը, որի վրա տվյալ անձի հետ հանդիպման ժամանակ կստորագրի հենց իր նախընտրած լեգենդը, ինչպես կլուսանկարվի նրա հետ: Վկայականն արժի 100 000 դրամ: 1 վկայականը հնարավորություն է տալիս հանդիպելու ֆուտբոլիստներից մեկի հետ: Վկայական կարելի է ձեռք բերել Կոմիտաս 40/1 հասցեում գտնվող «Գոլդս ջիմ» մարզասրահներում: Այդ կարգով երկրպագուները կկարողանան հանդիպել Պաոլո Մալդինիի, Ռայան Գիգզի, Յուրի Ջորկաեֆի, Լուիշ Ֆիգուի, Ռոբերտո Կարլոսի, Ռիվալդոյի, Բատիստուտայի, Էրնան Կրեսպոյի, Կաֆուի եւ Դիդայի հետ: Միջոցառման կազմակերպիչը «Երեւան» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն է: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանում հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ նման խաղ է կազմակերպում: 2015 թ. հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ «Հանրապետականում» կայացավ լեգենդների հանդիպումը: Աշխարհի հավաքականը մրցեց ԽՍՀՄ հավաքականի դեմ: Մրցավեճն ավարտվեց 3:3 հաշվով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր