00:00:00

Արամեն «Նաիրի» բժշկական կենտրոնում է. երգչին վիրահատել են

18:56, 03 հուլիս 2018 Ժամանց

Այսօր Նաիրի բժշկական կենտրոնում վիրահատվել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց երգչի պրոդյուսեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը՝ մեկտեղ հավելելով, որ Արամեի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, թեթև խնդիր էր, որն արդեն չեզոքացվել է: «Հենց նոր մեզ հայտնեցին, որ որևէ լուրջ խնդիր չկա, վիրահատությունն արդեն բարեհաջող ավարտվել է, նրան շուտով պալատ կտեղափոխեն: Հիվանդանոցում ընդամենը մեկ օր է մնալու», - մանրամասնեց պրոդյուսերը: Սյոմա Կոդաբաշյանը վստահեցնում է՝ ընդամենը 3 օրից Արամեն կվերադառնա իր բեմական գործունեությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր