00:00:00

«Ափսոս, որ Նադյան էլ չկա». Սոնա Շահգլեդյանը` Նադեժդա Սարգսյանի կորստի մասին

16:43, 03 հուլիս 2018 Ժամանց

Երգչուհի Սոնա Շահգելդյանն, ով խորը ցավ է ապրում եւ անդառնալի է համարում իր ուսուցչուհու՝ Նադեժդա Սարգսյանի կորսուտը, NEWS.am STYLE-ի հետ կիսվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մասին՝ իր հիշողության մեջ տպավորված վառ դրվագներով: Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ  նա ընկերություն է արել Էմմի հետ դեռ շատ վազուց եւ իրենց մտերմությունը եղել է ընտանեկան: «Սկսեմ նրանից, որ ես սովորել եմ «ԴոՌեՄի»-ում: Բազմաթիվ մրցույթների ենք ՆադեժդաՍարգսյանի հետ մասնակցել եւ վերադարձել հայրենիք՝ հաղթանակներով: Իրականում Նադյայի հետ շատ հիշվող պատմություններ կան, քանի որ մենք մտերիմ ենք եղել նաեւ ընտանիքներով: Ինչպես Նադյայի, այնպես էլ Էմմի հետ ես շատ մտերիմ եմ ու դեռ շատ վաղուց է սկսվել ու տարիների ընթացքում ամրապնդվել այդ մտերմությունը: Շատ մեծ ցավ եմ ապրում հիմա, որ Նադյան չկա, իր տեսակի մարդիկ՝ ուժեղ եւ տաղանդավոր, շատ քիչ են: Սոնան անդրառնալով Նադեժդա Սարգսյանի հետ կապված հիշողություններին, պատմեց մի դրվագ, որը տեղի է ունեցել, երբ նա Նադեժդա Սարգսյանի հետ մեկնել էր Օդեսսա, որտեղից էլ վերադարձել են առաջին մրցանակով: Մեզ հրավիրել էին խնջույքի եւ ոչ մի կերպ չէին թողնում, որ վերադառնանք: Մեզ ուզում էին ամուսնացնեին էնտեղ: Եվ մի օր էլ Նադյան թուփ հավաքեց եւ իր ձեռքերով հայկական տոլմա պատրաստեց: Երբեք չեմ մոռանա այդ ամենը: Մեր կապը շատ ամուր է եղել ու շատ մոտ ենք եղել: Ափսոս, որ Նադյան էլ չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր