00:00:00

«Մահը հավասարեցնում է բոլորին եւ առանձնացնում՝ բացառիկ մարդկանց. դու միշտ եղել ես բացառիկ». Նազենի Հովհաննիսյանը՝ Նադեժդա Սարգսյանի մասին

15:31, 03 հուլիս 2018 Ժամանց

Նախօրեին մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը։ Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր  Instagram-ի էջում տեղադրել է Նադեժդա Սարգսյանի եւ Էմմի հետ լուսանկար ու երգչուհուն նվիրված գրառում է կատարել: Խոսելով բացառիկ երգչուհու մասին նա գրել է. «Նադյա ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում... Մահը... հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում Յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։ Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում, ու անսահման ցավ զգում հիմա... կորստովդ։ Նադյան՝ իր անվան պես միշտ Հուսադրող, Սիրող ու Կյանքին հավերժ սիրահար։ Իմ Սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան՝ ինչ-որ տեղ այնտեղ, վերևներում։ ( Ասես մամայիս նորից կորցրած լինեմ... վերջերս Նադյան ասաց... «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես՝ կամ այսքան տարի, ուրեմն Աստված մի բանի համար ինձ պահում ա...» Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում Նադյուշ,,,Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։ Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի։ Շողա Երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է ես կարոտում եմ քեզ...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր