00:00:00

Հեշտ միջոց՝ զարկերակային ճնշումն իջեցնելու համար

23:30, 30 հունիս 2018 Ժամանց

Ամերիկյան Իլլինոյսի համալսարանի գիտնականները հեշտ միջոց են հայտնաբերել՝ զարկերակային ճնշումը նվազեցնելու համար։ Այս մեթոդի պարագայում նույնիսկ դեղեր պետք չեն գա։ Գիտնականները պնդում են, որ այս մեթոդը սննդից կարճատեւ հրաժարվելն է։ «Սննդակարգը, որի ժամանակ մարդ մի քանի ժամ քաղցած է մնում, կարող է դրական լինել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել ու նաեւ նրանց համար, ովքեր տառապում են բարձր զարկերակային ճնշումից»,- հայտարարել են գիտնականները Nutrition and Health Aging հանդեսում տպված իրենց հոդվածում։ Գիտնականներն ընտրել են 46 կամավորի, որոնք պետք է հետեւեին հետեւյալ սննդակարգին՝ չուտեին 16 ժամ և այնուհետև ուտեին 8 ժամվա ընթացքում։ Ուտել կարելի էր ամեն ինչ։ Սակայն այդ ընթացքում ջուր խմում էին։ Կամավորները 12 շաբաթ սնվել են այդ սննդակարգով, եւ արդյունքում ոչ միայն 300-ով նվազեցրել են ընդունած կալորիաներն ու նիհարել, այլեւ նաև վնազեցրել են զարկերակային ճնշումը միջինում 7-ով։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր