00:00:00

«Գլուխս դեռ պտտվում է 24-ժամյա հայաստանյան այցից». Ալեքսիս Օհանյան

23:24, 29 հունիս 2018 Ժամանց

Ինչպես հայտնի է Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել էր Հայաստան։ Ալեքսիսի այցը բավակնաին կարճ է տեւել՝ ընդամենը մեկ օր. նա արդեն մեկնել է, բայց խոստացել է վերադառնալ: Օհանյանն իր Instagram-ում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ճամփորդությունից եւ այս անգամ նա կիվել է օդանավակայանից մի լուսանկարով, որում երեւում է օդանավը: Ալեքսիսը մեկնաբանել է լուսանկարը՝ կից գրելով անգլալեզու հետեւյալ գրառումը. ««Ինչպե՞ս եք դա անում»,- ամեն օր հարցնում են ինձ: Գլուխս դեռ պտտվում է 24-ժամյա հայաստանյան այցից եւ այդքան ժամանակ էլ՝ օդանավակայաններում՝ վերադարձի ճանապարհին անցկացնելուց հետո: Վերոնշյալ հարցի պատասխանն է ՝ դաժան առաջնահերթություններ ու վերադասավորություններ, հրաշալի թիմ ու գործընկերներ: Եվ, իհարկե, ես անսահման սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ: Չգիտեմ, թե քանիսը կարող են անկեղծորեն այդպես ասել: Քանի որ դա ներառում է գործարարների հետ հանդիպումներ (հաճախ մինչ այն պահը, երբ որեւէ այլ մարդ կհավատա նրանց ներդրումներին), դա ներառում է թիմային աշխատանք՝ կայուն բիզնես կառուցելու համար, դա ներառում է դասեր, որոնք ես քաղում եմ որպես հիմնադիր եւ ներդրող այն ընկերությունների համար, որոնք միլիոնավոր դոլարներ ունեն իրենց հաշվին: Մեր առաքելությունը այն է, որ ձեռնարկատիրությունը ծաղկի ողջ աշխարհում»: Այնուհետեւ Ալեքսիսը խոսել է Հայաստանի մասին,կիսվել իր տպավորություններով՝ ասելով. «Վերադառնալով Հայաստանից, ես չեմ կարող մոռանալ, թե որքան են այդքան շատ մարդիկ զոհողությունների գնում, որպեսզի կարողանան իրագործել այդ ամենը: Ես պատրաստվում եմ անցկացնել կյանքս՝ հնարավորին չափ օգտագործելով այդ փորձն ու տպավորությունները: Վերադառնանք գործի»: Հիշեցնենք, որ Ալեքսիսը, թեեւ կարճ ժամանակով էր այցելել հայրենի հող, անուամենայնիվ հասցրել էր հանդիպել Սերժ Թանկյանին եւ նրանք միասին լավաշ էին պատրաստել: Ավելի ուշ նրանք ժամանակ էին անցկացրել Երեւանի բար-ռեստորաններից մեկում: Ալեքսիս Օհանյանը հանդիպել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինձ հրավիրել էին հանդիեպլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ խոսել իմ ընկերության՝ Initialized Capital մասին (Օհանյանի կազմակերպությունը հովանավորում է ստարտափերը): Ես պատմեցի աշխարհի ստարտափերի մասին, եւ, թե ինչպես Հայաստանը կարող է օգտվել այն խոշոր մտավոր պոտենցիալից, որն ունի: Ես պատմեցի նրան, որ երբեք այդքան հպարտ չեմ եղել, որ ես հայ եմ, ինչպես այժմ, այն պահից սկսած, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը եւ հիմնական աշխատանքը՝ կոռուպցիայի վերացումը դարձավ մեր հասարակությունից: Դուք ունեք իմ աջակցությունը», գրել էր Ալեքսիսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր