Մեծ Բրիտանիայում գոյություն ունի CO2-ի արտադրության ընդամենը երկու գործարան, եւ դրանցից մեկն այժմ փակվել է նորոգման: CO2-ի դեֆիցիտն սպառնում է խափանել գազավորված ըմպելիքների եւ գարեջրի արտադրությունը, որոնց պահանջարկն առանձնապես մեծ է ամռանը:
«Մեզ մոտ արդեն կանգնում է արտադրությունը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի Գարեջրագործների ասոցիացիայի ղեկավար Բրիջիտ Սիմոնդսը: Նա դիմել է CO2 արտադրողներին՝ իրադրությունը պարզաբանելու խնդրանքով: Գարեջրի եւ գազավորված ըմպելիքների պահանջարկը վերջին շաբաթներին առանձնապես աճել է շոգ եղանակի եւ ֆուտբոլի աշխարհի առաջության սկսվելու կապակցությամբ: