00:00:00

Երբ հետ կկանչի Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանին. «Ժամանակ»

13:27, 16 հունիս 2018 Մարզեր

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 13-14-ին Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնություն այցից նոր մանրամասներ են ի հայտ եկել: «Ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նկատմամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը իր սառը վերաբերմունքով դեսպանին հասկացրել է, որ նա իր սրտով չէ, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Թե Նիկոլ Փաշինյանը երբ կիրականացնի դեսպանին հետ կանչելու իր մտադրությունը` դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` այդ ժամանակը սարերի հետևում չէ: Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ-ի ու անձամբ Սերժ Սարգսյանի կադրը Ռուսաստանում այլևս չի կարող աշխատել, հետևաբար ՀՀԿ-ի կադրերից ժամ առաջ հրաժարվելը գործող իշխանության համար հրամայական է դառնում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել Վարդան Տողանյանը, որը ավելի շատ հայտնի է որպես գործարար»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր