00:00:00

Գազատարի անվտանգության գոտում տեղակայված ոռոգովի հողակտորներ չկան. Սյունիքի մարզպետ

22:38, 15 հունիս 2018 Մարզեր

«Նախարար Պապիկյանի հանձնարարականից հետո, կատարելով համապատասխան ճշտումները, հասկանալի դարձավ, որ գազատարի պատճառով ոռոգման ջրի հետ կապված որևէ խնդիր չկա»,-irakanum.am –ի հետ զրույցում պարզաբանեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը: Նա մանրամասնեց՝ գազատարի անվտանգության գոտում տեղակայված ոռոգովի հողակտորներ չկան և հավելեց՝ կգնա և կփորձի անձամբ ուսումնասիրել տարածքը՝ քաղաքացիների մտահոգություններին լուծումներ տալու համար. «Եթե քաղաքացին ունի ավելի հստակ փաստարկներ տվյալ կամ որևէ այլ խնդրի մասին, կարող է գալ մարզպետարան կամ զանգահարել, դիմել հուզող խնդրով, որը միանշանակ լուծման ուղի կստանա»: Հիշեցնենք՝ մայիսի 14-ին  Ազատություն ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում պատասխանելով այն մտահոգություններին, թե Մեղրու տարածաշրջանում կա 10 հազար հա սեփականաշնորհված հողատարածք, որն հանդիսանում է տարածաշրջանի մարդկանց ապրուստի միջոցը, սակայն շուրջ 5-6 տարի հնարավոր չէ ոռոգել այդ հողատարածքները, քանի որ Իրան-Հայաստան գազատարի անցկացման ժամանակ քանդվել է  ջրի հունը, չնայած Մեղրու տարածաշրջանը դեռ գազաֆիկացված չէ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ խնդիրն ավելի պարզ դարձնելու համար համապատասխան հանձնարարականը կտա Սյունիքի  մարզպետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր