00:00:00

Երբ գերշահույթից հրաժարվելը ներկայացվում է որպես բարեգործություն

00:16, 12 հունիս 2018 Տնտեսություն

Օրեր առաջ ՀՀ Կառավարության նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարը առաջարկեց անապահով ընտանիքների համար էլ. Էներգիայի գործող սակագինը իջեցնել 10 դրամով: Կառավարությունը ընդունեց նախարարի առաջարկը և «Տաշիր գրուպի» հետ բանակցությունների արդյունքում էլ. Էներգիայի սակագինը անապահով 120-130 հազար ընտանիքների համար կնվազի առայժմ 10 դրամով: Ոմանք այս քայլը որակեցին որպես Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի բարեգործությունն ուղղված հայ ժողովրդի անապահով խավին: Ինչն էլ տեղիք տվեց պարզ թվաբանական վերլուծության, որը բացահայտում է բարեգործության ճիշտ հակառակ պատկերը: Եվ այսպես որոշակի մաթեմատիկական վերլուծությունը չէր խանգարի՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվել և որքանով է էլ. Էներգիայի սակագնի նվազեցման կառավարության նախաձեռնությունը հնարավոր դիտարկել որպես բարեգործություն Սամվել Կարապետյանի կողմից: Այսպիսով 2015 թվականի Էլեկտրիկ Երևանի հայտնի ակցիաներից հետո սեպտեմբերին ՀԷՑ-ը սեփականաշնորհվեց Տաշիր գրուպի կողմից, արդեն իսկ 7 դրամ բարձրացված սակագնով, որն ամենահամեստ հաշվարկներով մեկ տարվա մեջ ապահովում է լրացուցիչ 126 միլիոն դոլարի գերշահույթ: Փաստորեն այսքան տարիների ընթացքում ՀԷՑ-ը չի հրաժարվել լրացուցիչ գերշահույթից և դա անում է միայն այժմ, այն էլ կառավարության հորդորով, սակայն փորձ անելով դա ներկայացնել որպես բարեգործություն: Մինչդեռ բարեգործություն կատարող անձն այս տարիների ընթացքում ինքը հանդես կգար էլ.Էներգիայի սակագինը նվազեցնելու սեփական նախաձեռնությամբ:Ինչը չի արվել: Ուստի պետք չէ գույները խտացնելով փորձել բարեգործության անվան տակ դիվիդենտներ հավաքել: Այսքանից հետո անհայտ է մնում մեկ հանգամանք, թե ի՞նչ թաքնված մոտիվներ են դրդել այս ամենը ներկայացնել որպես Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործություն... Ինչն էլ թողնում ենք ընթերցողի դատին: Կարեն Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր