00:00:00

Հայաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանն Իլհամ Ալիևին

02:05, 08 հունիս 2018 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը, որում Հայաստանի նախորդ իշխանությունները հանցավոր ռեժիմ էին անվանվել: «Դժվար թե ինչ-որ մեկը կարող է ժողովրդավարության վերաբերյալ մտքեր հայտնել՝ ելնելով ռեժիմից, որը երկիրը ղեկավարում է 1960-ականներից ի վեր», - թվիթերյան իր էջում գրել է Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իֆթարի տոնակատարության ժամանակ հայտարարել էր. «Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանության սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության կարգավորման համար և կանցնի իրական բանակցային գործընթացի: Այդպիսով, հարցը կարող է լուծվել, և Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել: Մենք դա ցանկանում ենք, մենք պահանջում ենք կարգավորել հակամարտությունը, մենք դրա իրավունքն ունենք: Հուսով եմ, որ տվյալ հարցը շուտափույթ կլուծվի բանակցային ճանապարհով»,- ասել է Ալիևն Իֆթարի տոնակատարության ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր