Մարզի սոցիալական աջակցության ծառայության ոլորտում երեկ և այսօր տևած գործընթացների արդյունքում՝ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել.
- Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը և մեկ առաջատար մասնագետ,
- Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 առաջատար մասնագետներ,
- Մեկական առաջատար մասնագետներ Աբովյանի և Չարենցավանի տարածքային գործակալություններից:
Այսօր վստահորեն հայտարարում եմ՝ Կոտայքի մարզի այս կառույցներում մեր քաղաքացիներին սպասարկելու են նորովի և վերափոխված մոտեցմամբ` բացառելով որևէ մերժելի մոտեցում: Մեր բոլոր բարեփոխումների հիմքում ՀՀ քաղաքացու շահն է:
#ԴուխովԿոտայք
Facebook-յան հանրագրում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: