00:00:00

«Արեւն իր ճառագայթով կմեղմի ամպերի գոռոցն ու կպատռի տխրության քողը». Նազենի Հովհաննիսյան

02:00, 07 հունիս 2018 Բլոգ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված են մեքենայի մեջ: Իր միկրոբլոգում արված հրապարակմանը կից հաղորդավարուհին գրառում է արել արեւի ու անձրեւի մասին: Նա գրել է. «Արեւն առ աչքերիդ մեջ ու պինդ պահիր։ Անձրեւները կանցնեն կգնան մի օր, կմնա Արեւը, որ ջերմացնում է քեզ ու Աշխարհը՝ առանց ֆիլտրելու։ Արեւն իր ճառագայթով կմեղմի ամպերի գոռոցն ու կպատռի տխրության քողը։ Դու, կարեւորը, Արեւն առ աչքերիդ մեջ՝ առանց կկոցելու, և ժպտա։ Անձրեւները կգան ու կգնան, ցեխաջրերը՝ վարար, կտանեն աղբն ու կեղտը, վերջում կմնան մաքուր օդն ու Արեւի լույսն անդրադարձնող անձրևի վերջին կաթիլները։ Արեւը... կբավի բոլորիս, միայն դու մի տխրիր, պահիր սրտումդ սերը, աչքերումդ արևի տաքն ու ժպտա)(ՆՀ)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր