00:00:00

Ութ տարի է՝ իշխանության են, որևէ լուրջ համակարգային քայլ չեն ձեռնարկել

10:34, 17 նոյեմբեր 2026 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանում ստեղծված բազմաթիվ խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության և հենց նոր են արձանագրել, որ մայրաքաղաքում ապրելն ու աշխատելը վերածվել է ծանր պրոցեսի:

8 տարի է՝ իշխանության են, որևէ լուրջ համակարգային քայլ չեն ձեռնարկել: Չկա մի ուղղություն, որտեղ հաջողել են և մի բան էլ լավատեսության տեղ թողել, որ դեռ ինչ-որ բան անելու են:

Արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային:

Ու այսպես՝ լիքը կուտակված հարցեր, որոնց բարդ լուծումներն ու քաղաքային իշխանությունների կիսախուճապահար գործողությունները միմյանց հետ որևէ հատում չունեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր